Վարչապետի առանձնատան դիմացից ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներին։
Ակցիայի մասնակիցները վարչապետի առանձնատան մոտ հանդիպեցին ոստիկանական պատի:
Նշենք, որ նախաձեռնության անդամները՝ Մանուել Մանուկյանի գլխավորությամբ, Կառավարության շենքի դիմացից շարժվեցին դեպի վարչապետի առանձնատուն։
Նրանք պահանջում են կասեցնել վաշխառու կազմակերպությունների գործունեությունը։