Ուկրաինայի Զապորոժյեի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչները մայիսի 8-ին վերահուղարկավորել են 1943-ին շրջանի ազատագրման համար մղած մարտերում հերոսաբար զոհված հայ զինվոր Դավիթ Տեր-Պողոսյանի աճյունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Հաղորդագրության մեջ նշված է. «Ավելի քան մեկ տարի առաջ Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ սերտ գործակցությամբ զինվորի հարազատների ակտիվ որոնումներ էր սկսել, սակայն ապարդյուն:
«Ներիր, եթե չվերադառնամ... », - սրանք են եղել զինվորի վերջին խոսքերը, պահպանվել է նրա նամակը: Իսկ մենք ասում ենք. Ներիր Դավիթ ջան, որ չկարողացանք գտնել քո հարազատներին, բայց, իմացիր, որ աշխարհի բոլոր հայերը քո հարազատներն են և աղոթում են քո հոգու համար: Թող հոգիդ խաղաղվի»,-ասել է արարողության ժամանակ Դոնեցկի շրջանում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մարգարյանը:
Ազատագրված Կիևի պարետը Մեծ Հայրենականի ժամանակ եղել է գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը»: