Հենց մեր գյուղից՝ Կութից են տարել պայմանագրային 6 զինծառայողներին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը: Վերջինս ասաց, որ կրակոցները հնչել են առավոտյան ժամը 5-ի կողմերը. «Սա արդեն մեր հողն ա, եկել են մեր հող ու հենց մեր տարածքից տարել են զինվորներին»,- ասաց համայնքի ղեկավարը:
Նա նշեց, որ բնակչության շրջանում մեծ լարվածություն և վախ կա. «Բնակիչները վախեցած են ու զարմացած, որ էսօր եկել են մեր սահման, զինված զինվորի են տանում, վաղն էլ կգան, մեզ կտանեն»,- ընդգծեց Սիմա Չիտչյանը:
Վերջինս ասաց, որ գյուղի բնակիչները հավաքվել են իրենց բողոքի ձայնը Նիկոլ Փաշինյանին հասցնելու համար. «Չենք էլ կարողանում տեսնել ու զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ: Լիքը մեքենաներ են, զինվորականներ, թիկնապահներ... »,- ասաց համայնքի ղեկավարը:
Զվարթ Պետրոսյան