«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի արցախյան աղբյուրները հաղորդում են, որ տեղի ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում ուզում է տեսնել մի մարդու, որը կկարողանա աշխատել Ռուսաստանի հետ: Ըստ մեր աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ունի, որ հակառակ պարագայում Ռուսաստանը կարող է քայլեր ձեռնարկել ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի շեղելու ուղղությամբ, որը կվտանգի ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հայաստանի անվտանգության համակարգը:
Ավելի մանրամասն' թերթի այսօրվա համարում: