«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` վերջին օրերին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատունը խիստ հսկում են «Լեգիոն» անվտանգության ընկերության աշխատակիցները: Որոշ տեղեկություններով` «Լեգիոն» ընկերությունը պատկանում է Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի եղբորը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչո՞ւ է հսկվում քաղաքապետի տունը, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն ասաց. «Ես տեղյակ չեմ: Քաղաքապետի տան, անձի հետ կապված քաղաքապետարանն ի՞նչ առնչություն ունի»:

Հետաքրքրիր է, թե ումից է վախենում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը երեկ շտապել էր ներկա գտնվել նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության նիստին եւ երեկ լրագրողներին հավատացնում էր, թե իր հրաժարականի հարցը չկա օրակարգում: Միան թե, հիշեցնենք, Երեւանի ՏԻՄ ընտրություններում «Ելք» ցուցակը գլխավորում էր ներկայիս Փաշինյանը, որի կողմնակիցները բացահայտել էին Տարոն Մարգարյանի օգտին ընտրակաշառքի դեպքեր, ցուցակներ: Թավշյա հեղափոխության օրերին էլ քաղաքապետարանի աշխատակիցներն Ավանում նաեւ ծեծի էին ենթարկել համաժողովրդական շարժման անդամներին:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: