Ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը հայտարարել է, որ լրագրող, ընկերության փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի խոսքերը Հայաստանի մասին չեն արտահայտում ընկերության դիրքորոշումը.- հայտնում է Интерфакс-ը:
«Միխայիլ Լեոնտևի անհատական խոսքերն ընդհանուր ոչինչ չունեն Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ: Ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և Հայաստանի խորհրդարանի ընտրությունը, բացի այդ,ակտիվ աշխատում է տարածաշրջանում և երաշխավորում է պայմանագրային պարտավորությունների իրականացումը»,- ասված է ընկերության հայտարարությունում: