Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 13-ի ցերեկը, 14-16-ը՝ ժամանակ առ ժամանակ, մայիսի 17-ին և 18-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում' 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով: