Հայաստանում նոյեմբերի 14-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 17-ին և 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում՝ սպասվում են տեղումներ, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Oդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-17-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 14-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին՝ ամպամածության ավելացում, 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18–ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք: