Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն' առանձին շրջաններում անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։
Հոկտեմբերի 18-ին և 19-ին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի, իսկ ամսի 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում' 7-9 աստիճանով»Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 25-27 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +7 աստիճան։