«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, «Գառնի-Երեւան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին ժամը 09.00-ից մինչեւ 21.00-ն դադարեցվելու է հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

 

Կենտրոն վարչական շրջանի' Օստրովսկու, Սեւանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, փողոցների եւ նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների,

 

Էրեբունի վարչական շրջանի' բացառությամբ' Արցախի պողոտայի, Արին-Բերդ փողոցի եւ նրբանցքների,

 

Նուբարաշեն վարչական շրջանի,

 

Շենգավիթ վարչական շրջանի' Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի, Մխչյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, Չեխովի 1-21 համարների, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների եւ հարակից տարածքների,

 

Արարատի մարզի' Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

 

Ընդ որում, կապված Գառնիի ջրաղբյուրում իրականացվող անհետաձգելի շինարարական աշխատանքների հետ, առաջիկա օրերին Նուբարաշենում եւ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան ու Վերին Ջրաշեն թաղամասերում հնարավոր է ջրամատակարարման գրաֆիկի խախտում եւ ջրի ցածր ճնշում:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: