SHAMSHYAN.com-ը մայիսի 16-ին տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ ոստիկանությունը գրոհի է անցել օրենքով գողերի և քրեական հեղինակությունների նկատմամբ։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 10-ից ավելի օրենքով գողեր և 3 տասնյակից ավելի՝ հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ։
Երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ նախկինում դատված, 43-ամյա Ս. Հ.-ին, ով հանցագործ աշխարհում համարվում է օրենքով գող։
Պարզվել է, որ վերջինս օրեր առաջ է Ուկրաինայի Հանրապետությունից ժամանել Հայաստան։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես են ոստիկանները բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններից 2 հոգու։