«Հրապարակ» թերթը գրում է․
Ըստ Պնախարարության մեր աղբյուրների՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկը՝ մեկ շաբաթով ավարտական քննությունները հետաձգել, ՊՆ-ում «չեն հասկացել»։
Մեր աղբյուրների տեղեկությամբ՝ Դավիթ Տոնոյանը զանգահարել է նախարար Հարությունյանին ու ասել, որ այդ որոշման արդյունքում «պրիզիվը» նույնպես մեկ շաբաթով հետաձգվելու է, ո՞վ է կանգնելու այդ ընթացքում սահմանին։ Ըստ նույն աղբյուրների՝ ԿԳ նորանշանակ նախարարն ասել է․ ճիշտն ասած՝ այդ մասին չէինք մտածել։