Այսօր մեկնարկեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան  համաժողովը, որի բացմանը ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Կա մի առաջնահերթություն, թե մենք ինչու ենք կարևորում ՏՏ զարգացումը։ Մեր ընկալումը հետևյալն է, որ դա մի գործիք է, որ ընդլայնում է հնարավորինի սահմանը։ Մեզ համար հնարավորինս հնարավոր է դարձնում անհնարինը»,-ասաց Փաշինյանը։ 

 

Վարչապետը նշեց, որ ՏՏ զարգացումը մեր ընթացիկ շրջանի ամենակարևոր խնդիրն է, քանի որ ՀՀ ժողովուրդը տարիներ շարունակ արգելակվել է անհնարինություն վերնագրված պատնեշների առաջ և պետք է արձանագրենք, որ անհնար ոչինչ չկա:

Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը նա համարեց անհնարինության պատնեշները ջախջախելու միջոց՝ վստահեցելով, որ այդ հարցում ոլորտի պատասխանատուները կունենան Կառավարության սատարումը