Դեղերի ներմուծման մենաշնորհի վերացման մասով աշխատանքներ ենք տանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նոր կարգ ենք ընդունում դեղերի գուգահեռ ներմուծման կարգի վերաբերյալ, որպեսզի միայն մի ընկերություն չկարողանա այն ներմուծել: Սա նաև մրցակցային դաշտ կստեղծի, արդյունքում էլ գնի նվազում կլինի», - ասաց նախարարը:
Նա նշեց՝ աշխատանքներ են տարվում նաև դեղերի գրանցման ընթացակարգերի հեշտացման մասով՝ նշելով, որ պետությունն իր վրա կվերցնի այն դեղերի գրանցումը, որոնք անհրաժեշտ են, սակայն շահութաբեր չեն, հետևաբար, դրանց գրանցումից շատերը խուսափում են:
Խոսելով ոլորտի մասնագետների աշխատավարձերի բարձրացման մասին, Թորոսյանը նշեց.
«Առաջնահերթ պետք է վերանայել պոլիկլինիկական անձնակազմի աշխատավարձերը, որոնք շատ ցածր են: Սկսած նրանից, որ բուժաշխատողներին էլ կարելի է սոցփաթեթ տրամադրել, վերջացրած աշխատավարձի բարձումով, այդ որոշումներին կհանգենք այն ժամանակ, երբ բոլորն արդյունավետ ծախսած փողերը կհավաքվեն: Դա կլինի 1-2 ասվա մեջ: Մենք ծրագիր առ ծրագիր գնում ենք, հիմա մի քանի տեղ ստուգումներ եմ սկսել, երբ հետ բերված գումարը ունենանք, կսկսենք այդ ուղղությամբ գումարը ծախսել»,-ասաց Թորոսյանը: