Այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ, առգրավել ընկերության համակարգիչները և փաստաթղթեր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հարցաքննության են հրավիրվել նաև ընկերության որոշ աշխատակիցներ։
Եվ սա այն բանից հետո, երբ ԼՈւՐԵՐ․com-ը օրերս հանդես եկավ այս ընկերության գործունեության վերաբերյալ հրապարակումներով՝ համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրելով «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ում կատարվող անօրինականությունների վրա։
Այն, որ «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն մաքսազերծման ծառայություներ մատուցող ընկերությունների շարքում գերարագ դարձավ մոնոպոլ դիրք զբաղեցնող, ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու պնդումը, որ ընկերության թիկունքում կանգնած են կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ. խոսքը, մասնավորապես, ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին մասին է։