Իռլանդիայում աբորտի օրինականացման կողմնակիցները սկսել են տոնել իրենց հաղթանակը: Երկու «Էքզիթ փոլ»-ի արդյունքներով, մայիսի 25-ին կայացած հանրաքվեի մասնակիցների 69 տոկոսը կողմ է արտահայտվել Սահմանադրության համապատասխան դրույթի փոփոխության համար: Ներկայում Սահմանադրության դրույթներից մեկով արգելվում է աբորտը, բացառությամբ այն դեպքերի, երբ ռեալ կա կնոջ կյանքի վտանգ:
Նշվում է, որ հանրաքվեի մասնակիցների թիվը գերազանցում է 70 տոկոսը: Իռլանդացիները քվեարկությանը մասնակցել են առավել ակտիվ, քան 1996 թվականին, երբ երկիրը լուծել է ապահարզանների օրինականացման խնդիրը: Եթե «Էքզիթ փոլ»-ի արդյունքները հաստատվեն, ապա իռլանդուհիները իրավունք կստանան հղիությունն ընդհատել մինչ 12 շաբաթականը ցանկացած դեպքում: