SHAMSHYАN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ մայիսի 27-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող «Գարեջրի ակադեմիա» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն։

 Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ա. Գևորգյանը նշված ռեստորանային համալիրում վիճաբանել է մատուցող՝ 27-ամյա Տ. Մ.-ի հետ և այն վերածվել է ծեծկռտուքի։ Կան տեղեկություններ, որ մատուցողն էլ «անպակաս չի եղել». նա ափսեով հարվածել է գինովցած Ա. Գևորգյանի գլխին, որից հետո վերջինս էլ «մի քանի մուշտի է տվել» մատուցողին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գևորգյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի տղան է, ով նախկինում դատապարտված է եղել։
 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: