Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում փետրվարի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված օպերատիվ տվյաների փաստով:

Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում,  Նոր Նորք ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Լվովյան փողոցի հարակից ձորում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք  է տեղի ունեցել:

 Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված ծեծկռտուքին մասնակցություն ունենալու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները Լվովյան փողոցի 25 շենքի մոտից Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 34-ամյա Արտակ Հ.-ին,  29-ամյա Գրիգոր Գ.-ին, 34-ամյա Արսեն Ա.-ին, 28-ամյա Արմեն Ա.-ին,  26-ամյա Սերժ Ա.-ին, 30-ամյա  Դավիթ Ե.-ին, 28-ամյա Տիգրան Ե.-ին, 48-ամյա Գևորգ Մ.-ին:

 
 
 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ձորում նշված անձանց և Գ. Մանուկյանի, վերջինիս որդու՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Հրաչ Մ.-ի, նրա ընկերների՝ Էրիկ Ի.-ի, Էդգար Ի.-ի,  Դերենիկ Պ.-ի, Գոռ Ա.-ի միջև,  որոնց բնակության վայրն ու ծննդյան թվերը պարզվում են,  վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արմեն Ա.-ն:

Բերման ենթարկվածները հրաժարվել են կատարվածի մասին հաղորդումներ տալուց և դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց, որից հետո բոլորը բաց են թողնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արտակ Հ.-ն աշխատում է  «Նիկո» ՍՊԸ-ում՝ դիզայներ, Գրիգոր Հ.-ն, ով Արտակ Հ,-ի եղբայրն է, աշխատում է «Նիկո» ՍՊԸ-ում՝  ինժեներ, Արսեն Ա.-ն. Արմեն Ա.-ն և Սերժ Ա.-ն հարազատ եղբայրներ են: Արսեն Ա.-ն աշխատում է   «Լաքեր և աքսեսուարներ»  ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ, Արմեն Ա.-ն աշխատում է «Արմենիա» ՍՊԸ-ում՝ որպես ծրագրավորող, Սերժ Ա.-ն աշխատում է «Կոկա Կոլա» ՓԲԸ-ում ՝որպես վաճառքի պատասխանատու, Դավիթ Ե.-ն և Տիգրան Ե.-ն հարազատ եղբայրներ են: Վերջինս աշխատում է  «Նիկո» ՍՊԸ-ում՝ որպես ինժեներ, իսկ Գևորգ Մ.-ն աշխատում է  «Պենոտեքս» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից: