Կառավարությունը «Ալեքս տեքստիլ» ընկերությանը տրամադրեց ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն:
Գործադիրը փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Ընկերությանը տրամադրվել էր ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն:
Ըստ հիմնավորման՝ հայտով բավարարված ապրանքների ներմուծման ժամանակ առաջացել է տեխնիկական խնդիր, որը կապված է ԱՏԳ ԱԱ ծածկագրի և ապրանքի նույնականացման հետ: