Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը ժամը 3-ին որոշում կայացրեց՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու մասին:

 

Ի դեպ դատարանը որոշում է կայացրել՝ առանց գրավի և պատգամավորների ներկայացրած երաշխավորագրի միջնորդության: Դատարանից դուրս գալիս, ազատ արձակված Դավիթ Համբարձումյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց. «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և արդարադատությունը»:

 

Ի դեպ դատարանի առջև հավաքված ժողովուրդը մեծ խանդավառությամբ դիմավորեցին Մասիսի քաղաքապետին՝ միմյանց շնորհավորելով, ինչպես նաև ողջագուրվելով Դավիթ Համբարձումյանին.

Մանրամասները՝ տեսանյութում.