Հունիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակումներ և ազատումներ կատարեց Կառավարության կազմում:
Հատկանշական է այն հանգամանքը, որ դեռևս պաշտոնանկ չի արվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, Հայկ Հարությունյանն իր պաշտոնին արդեն իսկ վաղը հրաժեշտ կտա:
Վերջինս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում 2014 թվականից: