Փրկարարական ծառայություն հունիսի 6-ին ժամը 19:53-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Ս. Կ.-ն (ծնված՝ 1961 թ.) 2 օր առաջ դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հարազատները նրա ավտոմեքենան, ձկնորսական նավակը և անձնական իրերը գտել են Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի լճի ափին:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են Ս. Կ.-ի դին և դուրս բերել լճից: