ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայություն դեկտեմբերի 27-ին՝ ժամը 13:05-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Շիրազի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնեցին նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Շուշանիկ Կ.-ի (ծնված 1940 թ.) դին: