ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 1-ին' ժամը 18.38-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի սկզբնամասում՝ Դեբեդ գետում, դի է նկատվել, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել մայիսի 15-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով Դեբեդ գետն ընկած 1989թ. ծնված Ա. Թ.-ի դին:
Մայիսի 15-ին միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (35-րդ կմ) «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, տուժածները հայտնվել էին գետում: Դեբեդ գետի երկայնքով սկսվել էին գետում հայտնված ուղևորների՝ 1989թ. ծնված Ա. Թ.-ի և 1983թ. ծնված Ա. Բ.-ի որոնողափրկարարական աշխատանքները: Հրշեջ-փրկարարները Սանահինի երկաթգծի կայարանի մոտակայքում՝ գետում, հայտնաբերել էին Ա. Բ.-ի դին: