Հանրապետականը ոչինչ չի կորցնում։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով պատգամավորների՝ ՀՀԿ խմբակցությունը լքելու հանգամանքին:
«Ամեն մեկն իր խնդիրն ունի։ Համենայն դեպս, ես այդ երևույթը թուլություն եմ համարում»,- ասաց Սահակյանը։
Դիտարկմանը՝ պատգամավորների՞, թե՞ ՀՀԿ-ի թուլությունն է, ԱԺ նախկին նախագահը նշեց. «ՀՀԿ-ի մասին բան մի խոսացեք, որովհետեւ շատ թյուր կարծիք ունեք ՀՀԿ-ի մասին»։
Խոսելով Կառավարության ծրագրի մասին՝ Սահակյանը նշեց՝ այնտեղ ծրագրային ոչ մի բան չկա․ «Դա Կառավարության ծրագիր չէ, դա ամոթ է։ Մանավանդ՝ խմբագրման շատ բաներ կան։ Համենայն դեպս, մերոնք մտածել են այնպես անեն, որ անցնի»,- հավելեց Գալուտ Սահակյանը։