ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի հունիսի 19-ին ժամը 11-00-ին գումարել արտահերթ նստաշրջան:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ օրակարգում կընդգրկվեն «Այլընտրանքային ծառայության մասին», «Հանրակրթության մասին», «Բարեգործության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև «ՀՀ հողային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին հարցը:
«Չի բացառվում, որ երկուշաբթի անցկացվի կառավարության արտահերթ նիստ: Պետք է քննարկել մի քանի հրատապ այլ օրենքներ՝ ԱԺ ուղարկելու նպատակով»,- ասաց Միրզոյանը: