SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 11-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ 

Ժամը 13։00-ի սահմաններում Տավուշ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Տավուշ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Մարդանյանի և Երևան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Վարդան Հարությունյանի միջև։

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Վ. Հարությունյանը մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ա. Մարդանյանի մարմնի տարբեր մասերին։

Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ա. Մարդանյանը «Բերդ» բժշկական կենտրոնի տնօրենն է։