ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մանե Թանդիլյանը մասնակցում է կառավարության հերթական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թանդիլյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:
Թանդիլյանը հունիսի 12-ին հայտարարել էր հրաժարականի մասին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրման հետ կապված օրենքի նախագծի շուրջ տարաձայնությունների պատճառով: