ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը, անդրադառնալով ՀՀ կառավարության նիստին Փաշինյանի ունեցած ելույթին՝ կապված Ադրբեջանի պլանների հետ, ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրելի արցախցիներ, Այսօր ՀՀ կառավարության նիստում հնչեց Արցախի էթնոցիդի ծրագիրը, որը պլանավորում է իրագործել ադրբեջանի իշխանությունը:

Մի զարմացեք, որ այն հնչում է Հայաստանի կառավարության շենքից, դա արդեն դարձել է ՀՀ իշխանության քաղաքական վարքաբանության անքակտելի բաղադրիչ. արդեն երկու տարուց ավել թուրք-ադրբեջանական ծրագրերի ու նպատակների մասին մենք տեղեկանում ենք կամ ՀՀ ԱԺ, կամ կառավարության նիստերի ելույթներից: Թշնամուն հաղթելու և նրա պլանները տապալելու ՄԻԱԿ ձևը Արցախում ապրելն ու մաքառելն է, ոչ մի պարագայում թևաթափ ու հուսահատ չլինելն է:

Մենք արդեն անցել է այդ դժվարությունների միջով, որով այսօր անցնում է Արցախցին. ցուրտ ու մութ տարիներ, շրջափակում, կտրոնով ապրանքներ, պայթեցված գազատար: Բայց մենք դիմացանք, չհուսահատվեցինք, ապրեցինք մեր հողի վրա, մեր տանը, կռվեցինք ու հաղթեցինք: Հիմա նույն բանը թշնամին անում է ձեր հետ և հետապնդում է նույն նպատակը. կոտրել Հայի ոգին, ստիպել նրան թողնել իր հայրենիքը, լքել իր տունը ու բռնել գաղթի ճանապարհը:

Չենք կարող կոտրվել, հուսահատվել, թշնամուն թողել տասնյակ հազարավոր հայորդիների արյունով լցված հողը, մեր պապերի ու հայրերի քրտինքով կառուցված քաղաքները, գյուղերը: Մենք դրա համար չենք անցել անմարդկային զրկանքների, կորուստների միջով: Դիմացեք Հայեր, հաղթանակը հեռու չէ, միայն մեր տանը ապրելով ու պայքարելով ենք հաղթելու քոչվոր ցեղախմբին»։