Տեղատարափ անձրեւը վերստին խնդիրներ Է առաջացրել Թբիլիսիում, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում գիշերն օգնության ավելի քան 200 դիմում Է ստացվել: Ամենաշատ կանչերն ստացվել են Վրաստանի մայրաքաղաքի երկու շրջաններից՝ Գլդանի Նաձալադեւիից եւ Իսանի Սամգորիից: Առատ տեղումների պատճառով փողոցներում գետեր են գոյացել, ջրով են լցվել մի քանի շենքերի նկուղներ:
Իսկ սաստիկ քամին տապալել Է ծառեր եւ վնասել Էլեկտրահաղորդման գծերը: Սաստիկ անձրեւի հետեւանքով ջրով Է ողողվել նաեւ «Գալերի» առեւտրական կենտրոնի ստորգետնյա կայանատեղը Թբիլիսիի կենտրոնի Ռուսթավելիի պողոտայում: Նախնական տվյալներով՝ ջուրը լցվել Է առեւտրական կենտրոնի մի քանի խանութներ: Բացի դրանից, կազմալուծվել Է ավտոտրանսպորտի երթեւեկությունը քաղաքի ծայրամասի Վարկետելիի շրջանի կամրջի մոտ: Կրկին բարդ իրավիճակ Է առաջացել մետրոյի «Ախմետելիի թատրոն» կայարանի հարակից տարածքում: Ստորգետնյա անցումում մի քանի խանութներ ողողվել են ջրով, հաղորդել Է Sputnik-ը: