Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ուժեղ քամու հետևանքով, Կենտրոն վարչական շրջանի Արամի 86 շենքի դիմաց, ծառի մի հատված պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 2 Mercedes-ների և BMW X5-ի վրա, հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կանաչապատման ընկերության ներկայացուցիչները:

Փրկարարները էլեկտրասղոցով մասնատել են մեքենաների վրա ընկած ծառը, իսկ կանաչապատման աշխատակիցները վերամբարձ կռունկի օգնությամբ հեռացրել են վտանգ ներկայացնող որոշ ճյուղեր: