Տոնական օրերին մայրաքաղաքում և Երևան-Էջմիածին ճանապարհի Թաիրով համայնքի վարչական տարածքում տեղի է ունեցել ապօրինի ծառահատում, այդ մասին հայտնում է shamshyan.com կայքը:
Արված լուսանկարներից երևում է, որ հատվել են մի քանի հաստաբուն ծառեր, որոնք բնակիչների հավաստմամբ նախքան Նոր տարվա տոները կանգուն էին:
Կայքի տեղեկություններով ծառերը կտրողները որոշել են իրենց շինության պարիսպներն այդ տարածքի հաշվին առաջ տալ: