ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ բացահայտումներից հետո դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ' ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:

Մանվել Գրիգորյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը: Հարուցվել է քրեական գործ նաև 179-րդ հոդվածի հատկանիշներով՝ յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ անց կքննարկի գեներալին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: