«Հրապարակ» թերթը գրում է.
Որոշ տեղեկություններով՝ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանից հետո մտադիր է շարունակել «բացահայտումների» շարքը։ Բնականաբար, այդ շղթայում հին ռեժիմի կարկառուններն են՝ Գագիկ Խաչատրյան, Տարոն Մարգարյան։ Բայց, որոշ տեղեկություններով, իշխանությունը ներքին հարցում է արել ու պարզել, որ ՀՀԿ-ում քիչ թե շատ վարկանիշ վայելող անձը հենց Տարոն Մարգարյանն է, ուստի արտահերթ ընտրություններին ընդառաջ պետք է ՀՀԿ-ին զրկել իր վերջին հույսից՝ «գահընկեց» անել նաեւ Տարոնին։
Ի դեպ, տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանին համոզում են հրաժարվել հաջորդ ընտրություններին քաղաքական հավակնություններ դրսեւորելուց, հակառակ դեպքում ԱԱԾ-ն «կայցելի» նաեւ նրա «ամառանոցը»։