Քիչ առաջ «Սասնա Ծռերի» գործով դատական նիստի ժամանակ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը դիմելով դատարանին և ներկաներին՝ ասաց. «Երկիրը կանգնած է օրհասական ծանր վիճակում՝ պատերազմի շեմին, փառք Աստծո՝ ունենալով ժողովրդի կողմից վստահելի իշխանություն՝ իր ընտրած վարչապետով: Պետք է ընդհանուր մոբիլիզացիայով կանգնեք նրա կողքին: Մեզ տրված է հնարավորություն հայրենիք ունենալու: Հայրենիք չեն նվիրում, ձեռք են բերում»,-ասաց Մանուկյանը:
Նա նաև անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին և նկատեց, որ այսօր հերոսն ու ավազակը դիտվում են նույն խողովակով, իսկ դրա մեղավորները դատարաններն են, որովհետև «ավազակները եղել են դրսում, իսկ զինվորները արդարության համար պայքարելուց հետո հայտնվել են բանտում»:
«Մենք այս իշխանությունը ձեռք բերելու հայմար անցանք այդ փշոտ, կեղտոտ և դժվար ճանապարհը: Այսօր ժամանակն է, որ վերջապես այս իրադրությունը փոխվելուց հետ մեկ րոպե առաջ լծվենք հայրենաշինության և բանակաշինության գործին: Մենք զինվորականներ ենք և տեսնում ենք այդ վտանգը: Ժողովրդի վստահության քվեն շահած վարչապետի կողքին ենք կանգնելու և ոչ թե դիմաց: Մաքրելու շատ բան ունենք: Մենք պետք է ներսից մաքրվենք: Ընդհանուր մոբիլիզացիան նոր է սկսվում, ընդհանուր ուրախությունը նոր ենք ապրելու»,-հավելեց Պավլիկ մանուկյանը: