ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 20-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Տոնոյանին պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արտակ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»: 

 

Ավելի վաղ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնն էր զբաղեցնում Վաղինակ Սարգսյանը, ով ՀՀ նախագահի հրամանագրով այժմ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն է: