Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ծննդյան օրվա առթիվ: Առողջապահության նախարարը վարչապետին տեղեկացրեց, որ հունիսի 21-ին նշվում է նաև բուժաշխատողի օրը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորեց նաև հանրապետության բոլոր բուժաշխատողներին օրվա կապակցությամբ, ապա կատակեց. «Այս օրը Ձեր նախարար նշանակվելուց հետո է փոխվե՞լ, թե՞ միշտ այդպես է եղել: Շնորհավորում ենք նաեւ բուժաշխատողներին»: