«Հրապարակ» թերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն բացահայտումները հասել են Սերժ Սարգսյանի հարազատներին: Նախօրեին ոստիկանությունը բերման ենթարկեց նրա եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին։ Ճիշտ է, ժամեր անց ազատեց' զենք չհայտնաբերելով, սակայն կարեւորը փաստն է: Երեկ մեզ տեղեկություն հասավ, որ այժմ լուրջ ստուգումներ են իրականացվում Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Ստուգում են շատ մանրամասն եւ արդեն որոշ «չեպեներ» են գտել՝ կապված պետպատվերի հետ: Արա Մինասյանը հաստատեց ստուգումների մասին մեր տեղեկությունը․ «Առողջապահության նախարարությունն է ստուգում, նորմալ, սկզբունքային ստուգում են, սովորական թերություններ են, առայժմ լուրջ բան չկա, հենց պետպատվերն են ստուգում»: