«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արմավիր» ՔԿՀ մի խումբ դատապարտյալներ ահազանգել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն' տեղեկացնելով, որ իրենց պայմանական վաղաժամկետ ազատ չեն արձակում' հայտնելով, թե հանձնաժողովը Սերժ Սարգսյանի նախագահությունից հետո լուծարվել է, իսկ վարչապետին կից նոր հանձնաժողով դեռ չի ձեւավորվել, ուստի դատապարտյալները պետք է սպասեն:
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե այս կապակցությամբ նոր օրենք է ընդունվել, այն ուժի մեջ է մտել, հարցերն էլ կկարգավորվեն:
«Օրենքը նախորդ շաբաթ օրը արդեն ուժի մեջ է մտել, մենք արդեն խորհրդակցություններ ենք անցկացրել քրեակատարողական վարչության եւ պրոբացիայի հետ, իրենք արդեն տեղեկացված են, խնդիրները լուծված են: Կարծում ենք, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո' 15 օրվա ընթացքում, բոլոր այն անձանց դիմումները, որոնց իրավունքը ծագել է, պարտավոր է քրեակատարողականը նրանց գործերը ներկայացնել դատարան, եթե իրենք իրենց համաձայնությունը կտան»,- պնդել է փոխնախարարը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: