Լոռու փոխմարզպետ «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության անդամ Անդրեյ Ղուկասյանի և ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանի աշխատանքային հարաբերությունները հեռու են իդեալականից։ Փոխմարզպետը մարզպետին մեղադրում է պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։ Ըստ փոխմարզպետի՝ մարզպետ Հրանտ Մարգարյանը Սպիտակի ու մարզի մի քանի այլ բնակավայրերի ԲԿ-ների տնօրեններից պահանջում է աշխատանքից ազատվելու դիմումներ գրել, որպեսզի նրանց փոխարեն նշանակի իր համակիրներին: Այս մասին նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս ասել է Ղուկասյանը։ Ստեղծված ոչ աշխատանքային մթնոլորտի մասին ԼՈւՐԵՐ․com- ի թղթակիցը զրուցել է Անդրեյ Ղուկասյանի հետ։
-Պարո′ն Ղուկասյան, արդյոք Ձեր կողմից հնչեցված հայտարարությունները չեն անդրադարձել Ձեր և մարզպետի հարաբերությունների վրա։
-Ճիշտն ասած, դրանից հետո չենք հանդիպել։ Մարզպետը Երևանում է։ Իմ կողմից տրամադրվածությունը դրական է և ես իմ աշխատանքները նորմալ ձևով կազմակերպում եմ։
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա համագործակցությունը, երբ նշել եք, որ մարզին վերաբերող աշխատանքերի միայն 10% է վստահված Ձեզ և մյուս փոխմարզպետին։
-Եթե որոշումը չփոխվի և վերաբաժանում չկատարվի, բնականաբար, ես այս 10%-ի շրջանակներում կարող եմ հսկողություն իրակացնել և գործողություն ծավալել, իսկ մնացած բաժիներում միջամտելու հնարավորությունը պակասում է։
-Նշել եք, որ առաողջապահության ոլորտը, որպես բժիշկ, նպատակահարամար էր, որ Ձեզ տրամադրեին, մինչդեռ, ըստ Ձեր խոսքերի, ամենակոռուպացված բնագավառը մազրպետը ցանակնաում է իր հսկողության տակ պահել։ Կարո՞ղ եմ ենթադրել, որ անուղղակիորեն մարզպետին մեղադրում եք կոռումպացված լինելու մեջ։
-Ենթադրություն չեմ կարող անել, սակայն եթե հանկարծ լինեն կոռուպցիոն դրսևորումներ, բնականաբար, իմանալու դեպքում կբարձրաձայնեմ։ Չեմ կարող ասել, թե այդ ոլորտն ինչու է որոշել պահել իր մոտ, գուցե որ ավելի լավ հսկողություն իրականացնի կամ ինքը ավելի շատ է տեղյակ առողջապահությունից․ հնարավոր է, ինքն այդպես է կարծում։
-Մինչ Լոռու մարզպետի անունը հայտնի դառնալը լուրեր էին պտտվում, որ Դուք կարող եք լինել այդ պաշտոնում։ Հանարվո՞ր է, որ սա է նստվածք թողել և անդրադարձել Ձեր հարաբերությունների վրա։
-Ես բժիշկ եմ և իմ մասնագիտությունը շատ եմ սիրում, թե′ մարզպետի, թե′ փոխմարզպետի պաշտոն իմ համար բեռ է։
-Այդ դեպքում ինչու՞ եք համաձայնվել աշխատել որպես փոխմարզպետ։
-Երբ լինում ես թիմի անդամ և թիմն իր վրա վերցնում է մեծ պատասխանատվություն, այդ վիճակում թողնել թիմն և պատասխանատվությունից խուսափել, իմ կարծիքով, սխալ է։ Միայն և միայն աջակցելու համար է։
—Իսկ հնարավո՞ր է, որ սա ոչ թե Ձեր և մարզպետի խնդիրն է, այլ երկու քաղաքական թիմերի՝ ԲՀԿ-ակաների և ելքակաների հակասությունն է։
-Ինձ համար կուսակցական պատկանելիությունն էական չի, որովետև մարզպետարանում շատ կան ՀՀԿ-ից աշխատակիցներ և ես նորմալ աշխատակցի հետ որևէ խնդիր չունեմ։ Բնականաբար կուսակցական պատկանելիությունն կապ չունի այստեղ։
-Պարո′ն Ղուկասյան ստեղծված իրավիճակում, երբ Դուք բացահայտ կոչ եք արել իրավապահներին զբաղվել մարզպետի պաշտոնական դիրքի չարաշուհմներով, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա աշխատանքը միասին։
-Այո′, հնարավոր է՝ միայն օրինականության շրջանակներում։ Պարտադիր չի, որ մարզպետի հետ շատ լավ հարաբերությունների մեջ լինեմ, միասին տարբեր գործերով զբաղվենք, կարող ենք պարզապես գործնական հարաբերությունների մեջ լինել։