Լոռու մարզի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ԼՈՒՐԵՐ․com-ին փոխանցեցին, որ փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Փոխմարզպետ Սարուխանյանն աշխատանքից ազատման դիմումը գրել է տվյալ պաշտոնում ԲՀԿ-ի կողմից առաջադրվելու պատճառով։ Մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ փոխմարզպետը, չնայած անկուսակցական լինելուն, նշել է, որ արդարացի չի լինի շարունակել աշխատանքը՝ ԲՀԿ-ի կողմից առաջադրված լինելու հանգամանքից ելնելով։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դիմումն ստորագրելուց հետո միայն Սերգեյ Սարուխանյանը կդադարի մեզ մոտ աշխատել, իսկ մինչ այդ վերջինս խոստացել է, որ նվիրված կաշխատի մարզի համար»,-հավելեցին Լոռու մարզպետարանից։
Հիշեցնենք, որ երեկ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Փաշինյանը ստորագրեց ԲՀԿ-ՀՅԴ-ական 6 մարզպետերի՝ աշխատանքից ազատման դիմումները, այդ թվում նաև՝ Լոռու մարզպետինը։
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՅԴ և ԲՀԿ անդամ մարզպետներին պաշտոնանկ անելու մասին: Այս հայտարարությունից հետո նրանք աշխատանքից ազատվելու դիմումներ էին ներկայացրել: