Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը։

Նշենք, որ վերջերս Ներսես Պողոսյանի տանն իրականացրած խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել էին քիչ չափաբաժնով հաշիշ:

Ավելի վաղ էլ Պողոսյանի մոտ հայտնաբերվել էր կաթուցիչ։