ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրը քննարկվեց «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը և ապօրինի թրաֆիքինգ» թեմայով զեկույցը։ Որքան էլ զավեշտալի հնչի, ադրբեջանցի գործընկերները Հայաստանի նոր իշխանություններին կոչ էին անում չկրկնել նախկին իշխանության «սխալները» և «չոչնչացնել» մշակութային ժառանգությունը «գրավյալ» տարածքներում։ Թեմայի շուրջ ելույթ ենք ունեցել ես եւ Նաիրա Զոհրաբյանը՝ վեհաժողովին ներկայացնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները։
Այս մասին գրում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։