Հայկական զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներին ու տեղաշարժին և ծրագրված լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմանը:
«Զորավարժություններ են տեղի ունենալու: Ես կարծում եմ, որ Հայաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, և իմ հրամանը զինված ուժերին հենց դա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը:
Արցախի և Ադրբեջանի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում կրկին դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր, իսկ արևելյան ուղղությամբ նկատվել է նաև ականորսիչ ինժեներական տեխնիկա: Բացի դրանից, Ադրբեջանը հայտարարել է, որ հուլիսի 2-6-ը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնելու, որոնցում կներգրավվի մինչեւ 20 հազար զինծառայող: