ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով փոխմարզպետներ են նշանակվել:
Ըստ որոշման՝ Անահիտ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ, իսկ Նանե Ասատրյանը' ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Լարիսա Մադոյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ։