Shamshya.com-ը գրում է.

Հուլիսի 8-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: 

Ժամը 21:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղամավան գյուղի բնակիչ, 56-ամյա Հուսիկ Զաքարյանն էր, ով դանակահարվել է իր տան բակում:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Shamshya.com-ի տեղեկություններով, սպանվածը հովիվ էր, սպանության կատարելու կասկածանքով կա արդեն անձ, ում ոստիկանները որոնում են: Կասկածյալը սպանվածի համագյուղացին է: