«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե «Մուլտի գրուպի» անվտանգության տնօրենի պաշտոնում Հրանտ Եպիսկոպոսյանին նշանակելը պատահական չէ։
ԱԱԾ-ի ղեկավարի նախկին առաջին տեղակալը Հայաստանում ամենատեղեկացված մարդկանցից մեկն է, ինչպես ասում են, «ԿԳԲ-ի ուղեղային չիպն է», եւ Գագիկ Ծառուկյանի անվտանգությունն ապահովելու է ոչ թե ֆիզիկապես, չնայած Էդուարդ Բաբայանի ազատազրկված լինելուն, այլ որպես «ուղեղային կենտրոն»։
Գործարարների համար այս ծանր փուլում, երբ ամեն «անկյունում» նրանց են սպասում «մասկաներով մարդիկ», նա ոչ միայն խորհուրդ է տալու՝ ինչ անել, ինչպես անել եւ ումով անել, այլեւ լուրջ ինֆորմացիաներ է մատակարարելու' անհրաժեշտ դիմակայության ֆոն ապահովելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում