«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ  Արտակ Ալավերդյանը տեսաուղերձով կոչ է անում հոգևորականներին՝ ականջալուր լինել վարաչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և եկեղեցու առաջ ծառացած լուրջ խնդիրները լուծել հոգևորականների շրջանակներում:

«Այն խնդիրները, որոնք մենք բարձրաձայնում ենք՝ դուք ևս գիտեք, բարձրաձանում եք հոգևորականության ներսում, բայց հանրության առջև խիզախություն չեք ունենում խոսել»,-ասաց Ալավերդյանը:

 

Անդրադարձ կատարելով շուրջ մեկուկես ամսվա գործողություններին՝ նա նշեց, որ նախնական շրջանում իրենց խնդրանքն է եղել կաթողիկոսին՝ հրաժարական տալ, սակայն անտեսվելով, ստիպված նախաձեռնության անդամները փողոց են դուրս եկել և այնտեղ բարձրաձայնել խնդիրները:

Հիշեցնենք, որ արդեն մեկուկես ամիս է՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները պահանջում են Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը: Նրանք նաև պահանջում են կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում Հայաստանում։