Ադրբեջանի իրավապահ մարմինները Սումգայիթում բողոքի ակցիաները կանխելու նպատակով հատուկ միջոցներ են ձեռնարկել:

 

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի իշխանությունները բողոքի ակցիան կանխելու համար անգամ գործողություններին ներգրավվել են հատուկ նշանակության տեխնիկա և զրահամեքենաներ:

 

Սումգայիթի քաղաքապետարանի շրջակա տարածքը փակվել է հատուկ ջոկատայինների կողմից, իշխանությունները հարակից տարածքներում գործող խանութների և սրճարանների տերերին ստիպել են դադարեցնել աշխատանքը, որպեսզի մարդկանց անցուդարձը պակասեցվի:

 

Իրավապահներն այս գործողությունների ընթացքում ձերբակալել են իշխանության կողմից որպես «կրոնական արմատականներ» ներկայացվող և նրանց «աջակցող» 18 անձի:

 

Ադրբեջանի իշխանությունները կրկին ակտիվացրել են ռեպրեսիվ քաղաքականությունը, շարունակում են ձերբակալությունների և քաղբանտարկյալների ճնշման պրակտիկան:

 

Ձերբակալություններն ակտիվացել են Մինգեչաուրի ՋԷԿ-ում գրանցված խափանումներից և Գյանջայի (Գանձակ) քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձից հետո:

 

Գյանջայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հավաստի տեղեկությունները բացակայում են, ինչի պատճառը երկրում անկախ լրատվամիջոցների բացակայությունն է և եղած լրատվամիջոցների գործունեության սահմանափակումը իշխանության կողմից:

 

Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը իր անձնական վերահսկողության տակ է վերցրել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի վրա հուլիսի 3-ի երեկոյան կատարված մահափորձից հետո հարուցված քրեական գործը: