Օրեր առաջ վատացել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը, վերջինս հոսպիտալացվել է Երևանի «Իզմիրյան» բժշկական կենտրոնում, որտեղ շարունակում է բուժում ստանալ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Շիրակի թեմի առաջնորդարանից:
Առաջնորդարանից փոխանցեցին, որ Աջապահյանն իրեն վատ է զգացել վերջին շաբաթների ըմթացքում. «Ուրբաթ օրը վիճակը վատացավ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սրբազանին տեղափոխեցին Երևան: Նա խնդիրներ ունի երիկամների հետ. հնարավոր է՝ վիրահատվի»,- փոխանցեցին առաջնորդարանից:
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդի ինքնազգացողությունը մի քանի տարի առաջ ևս վատացել էր: Այն ժամանակ խնդիրը կապված է եղել սրտի հետ, որի պատճառով ստենտավորում էին արել: